Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

ՈՒզում են, բայց տվող չկա

ՈՒզում են, բայց տվող չկա
15.02.2014 | 13:12

«Այսօր ունենք այն, ինչ ունենք: էնքան բան ունենք, որ սաղ աշխարհն ուզենա, բայց տվող չկա, ոչ էլ պատրաստ ենք տալու»,-ասաց ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը, մինչ պատրաստի իր ելույթն ընթերցելը, ինչն արժանացավ դահլիճի բուռն ծափահարություններին: Այնուհետ, զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո, գեներալը խոսեց. «Պատերազմի տարիներից մենք մեր կարևոր ներդրումն ենք ունեցել հայոց անկախության, ուշադիր ենք եղել թշնամիներից հայոց զավթված հողերը հետ բերելու գործին: Գլուխ ենք խոնարհում բոլոր այն մայրերի առաջ, ովքեր հերոսներ են ծնել, ովքեր հայրենիքի ծառայող զավակներ են դաստիարակել: Մենք երկրապահ ենք ազգովի: Երկրապահ՝ նշանակում է երկիր ստեղծող, պահող: Երկրապահական մտածողությունը մեր ազգի ողնաշարն է»: ԵԿՄ-ի պատգամը, ըստ Մանվել Գրիգորյանի, ազատ, անկախ Արցախը պահպանելն է:
Կարևորելով ձեռք բերածը պահպանելը, գեներալը դրա շարունակականությունը տեսնում է հայրենասիրության ոգով նոր սերնդի դաստիրակաությունը: Որպես ձեռբերում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանը կարևորեց օրենքով երկրապահ կամավորականների կարգավիճակի ամրագրումը: «Ժամանակին այս երկրին իրենց արյունը տված մարդիկ պիտի տարբերվեն մյուսներից: Այս օրենքը հսկայական բարոյական նշանակություն ունի»,-ընդգծեց գեներալը` հավելելով, որ հետագայում օրենքը նաև որոշակի արտոնություններ կսահմանի նախկին ազատամարտիկների համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ